Հայտնի լեհ դարպասապահ Վոյցեխ Շչեսնին մոտ է «Բարսելոնա» տեղափոխվելուն, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի հաղորդմամբ՝ 34-ամյա դարպասապահը կատալոնացիների հետ պայմանագիր կկնքի հաջորդ երկուշաբթի։ Կողմերի միջև կնքվող պայմանագրի ժամկետը նախատեսված կլինի մինչև հաջորդ տարվա ամառ։
Հիշեցնենք, որ Շչեսնին «Բարսելոնայում» պետք է փոխարինի Տեր Շտեգենին, որը Լա լիգայի 6-րդ տուրի «Վիլյառեալի» դեմ խաղում (1։5) աջ ծնկի խաչաձև կապանների պատռվածք է ստացել։