ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է հարձակվող Կիլիան Մբապեի մասին:
«Մբապեն երբեք չի պաշտպանվում, նրա համար դժվար է, բայց նա խփում է 25 գոլ և կատարում 15 գոլային փոխանցում, և մենք պետք է համակարգը հարմարեցնենք նրա հնարավորություններին»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում AS-ը։
Նշենք, որ Էնրիկեն այս խոսքերն ասել է Մբապեի մասին վավերագրական ֆիլմաշարում որտեղ նա խոսում է իր կարիերայի և որոշ խաղացողների հետ հարաբերությունների մասին: Այդ ժամանակ նա դեռ մարզում էր Մբապեին։ Սերիալի պրեմիերան կկայանա սեպտեմբերի 30-ին։
Հիշեցնենք, որ Էնրիկեն Մբապեին մարզել է 2023-ից 2024 թվականներին։ Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Մբապեն հեռացել է ՊՍԺ-ից և պայմանագիր կնքել Մադրիդի «Ռեալի» հետ։