«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը եվրագավաթային մրցաշարերում իր վերջին 9 խաղերից միայն մեկում է հաղթել:
Հոլանդացի մասնագետի գլխավորությամբ «Կարմիր սատանաները» վերջին հաղթանակը եվրոպական մրցասպարեզում տարել են Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության խմբային փուլի՝ «Կոպենհագենի» հետ խաղում (1:0): Մնացած խաղերում «Մանչեսթեր Յունայթեդը» կրել է հինգ պարտություն, ևս երեք հանդիպում ավարտել է ոչ-ոքի։
Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի ընդհանուր փուլի 1-ին տուրի խաղում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» ոչ-ոքի է խաղացել հոլանդական «Տվենտեի» հետ՝ 1։1։ 35-րդ րոպեին տանտերերի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը բացել է խաղի հաշիվը։ 68-րդ րոպեին հյուրերը Սեմ Լամերսի ջանքերով վերականգնել են հաշվի հավասարակշռությունը:
Եվրոպա լիգայի հաջորդ խաղում «կարմիր սատանաները» կխաղան պորտուգալական «Պորտուի» հետ։ Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 3-ին, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:00-ին: