Լոնդոնի «Արսենալի» 16-ամյա դարպասապահ Ջեք Փորթերը ակումբային նոր ռեկորդ է սահմանել՝ մեկնարկային կազմում դուրս գալով «Բոլթոն Ուոնդերերսի» հետ Անգլիայի լիգայի գավաթի երրորդ տուրի տնային խաղում (5:1), հայտնում է Squawka-ն։
Աղբյուրի համաձայն՝ Փորթերը դարձել է ամենաերիտասարդ խաղացողը, ով երբևէ պաշտոնական հանդիպում է անցկացրել «Արսենալի» հիմնական կազմում։ Նորամուտի խաղում դարպասապահը 16 տարեկան 72 օրական էր։
Այս մրցաշրջանի սկզբում 16-ամյա դարպասապահը հասցրել է խաղալ տարբեր տարիքային մի քանի թիմերում՝ Անգլիայի մինչև 17 տարեկանների հավաքականում, Անգլիայի մինչև 18 տարեկանների հավաքականում և Արսենալի Մ21 երիտասարդական թիմում: