«Պորտուն» Եվրոպա լիգայի ընդհանուր փուլի 1-ին տուրի խաղում հյուրընկալվելիս պարտվեց «Բոդո-Գլիմտին»։
Հանդիպումն ավարտվեց 3-2 հաշվով՝ հօգուտ նորվեգական թիմի։
Նորվեգական թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Յենս Հաուգը, ով աչքի ընկավ 40-րդ և 62-րդ րոպեներին։ Եվս մեկ գոլ խփեց Կասպեր Հեգը (15-րդ րոպե): Հանդիպման գրեթե կեսը տանտերերը խաղացին 10 հոգով: 51-րդ րոպեին երկրորդ դեղին քարտը ստացավ Իսակ Մատան։
Զուգահեռաբար ընթացող խաղում «Ալկմարը» նույն՝ 3-2 հաշով հաղթեց «Էլֆսբորգին»։