Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին պատասխանել է թիմի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի վնասվածքի մասին հարցին, որը նա ստացել է Լա լիգայի 7-րդ տուրի «Ալավեսի» դեմ խաղում (3:2):
25-ամյա հարձակվողը խաղադաշտը լքել է հանդիպման 80-րդ րոպեին ազդրի շրջանում ունեցած մկանային ցավերի պատճառով։
«Կիլիանը լավ է: Նա մի փոքր հոգնած էր և փոխարինում խնդրեց՝ ավելորդ ռիսկերից խուսափելու համար»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Մադրիդ Xtra-ն:
Հաջորդ տուրում՝ սեպտեմբերի 29-ին «Սերուցքայինները» արտագնա հանդիպում կանցկացնեն Մադրիդի «Ատլետիկոյի» հետ։