«Բարսելոնայի» իսպանացի եզրային հարձակվող Լամին Յամալի և տաքսու վարորդի մասնակցությամբ տեսանյութը կայծակնային տարածում է ստանում համացանցում։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է 17-ամյա ֆուտբոլիստը նստում տաքսի, իսկ վարորդը տեսախցիկի առջև խնդրում է նրան դիմել իր զարմուհուն, որը խաղացողի մեծ երկրպագուն է։
Յամալը պատրաստակամորեն համաձայնել է և իր բարեմաղթանքները փոխանցել աղջկան։ Տեսանյութի երկրորդ մասում երևում է աղջկա բուռն արձագանքը, որտեղ Լամինը անձամբ է դիմում նրան։
Ընթացիկ մրցաշրջանում Յամալը «Բարսելոնայի» կազմում անցկացրած 7 խաղում դարձել է 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։