Երևանի «Փյունիկ» ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանը, ով ակումբը վաճառքի է հանել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ ունեցած կոնֆլիկտի պատճառով, «СЭ»-ին տված հարցազրույցի ժամանակ խոսել է իր առաջիկա ծրագրերի մասին։
«Ես չեմ հեռանում ֆուտբոլից։ Ես միայն ակադեմիան եմ թողնում։ Ավելին, ընդլայնում եմ «Փյունիկը»՝ ընդգրկելով այլ մարզաձևեր։ Ծրագրել եմ կառուցել թենիսի դաշտեր, լողավազան և մարտական մարզաձևերի դահլիճ։ Ուզում եմ «Փյունիկից» ստեղծել մարզական ակումբ, ինչպես իրենց ժամանակ դա արել են մոսկովյան «Սպարտակը», Մոլդովայում «Շերիֆը» կամ «Դինամո» սպորտային ընկերությունը։
Դա շատ օգտակար է նրանց համար, ովքեր մանկության տարիներին զբաղվում են մի քանի մարզաձևերով, որպեսզի դառնան բազմակողմանի զարգացած անձինք, իսկ ապագայում դա մեծ առավելություն կտա պրոֆեսիոնալ սպորտում։ Ես ուզում եմ հենց դրա վրա կենտրոնանալ։ Տարիքային խումբը՝ 6-ից 12 տարեկան։ Իմ պլաններում է զարգացնել ոչ միայն ֆուտբոլը, այլև ընդհանուր մարզական ուղղությունը երկրում։ Հուսով ենք՝ ինչ-որ բան կբացենք նաև Ռուսաստանում», — ասել է Սողոմոնյանը «СЭ»-ին։
Փյունիկը Հայաստանից Ռուսաստան տեղափոխել չեմ կարողանա․ Արթուր Սողոմոնյան