Լևերկուզենի «Բայերը» աստղաբաշխական հրաժարագին է սահմանել թիմի երիտասարդ կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի համար, որը կարող է փոխել ակումբային գրանցումը հաջորդ ամռանը։ Այս մասին հայտնում է Sport-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Դեղագործները» ցանկանում են կիսապաշտպանի համար ստանալ 150 միլիոն եվրո։ Աղբյուրը հայտնում է, որ Վիրցի ծառայություններով հետաքրքրված են մի շարք թոփ ակումբներ, այդ թվում՝ Մադրիդի «Ռեալը» և «Լիվերպուլը»։ Ավելի վաղ կիսապաշտպանով հետաքրքրված էր նաև Մյունխենի «Բավարիան»։
21-ամյա խաղացողը ընթացիկ մրցաշրջանում գերմանական ակումբի կազմում մասնակցել է 7 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ