Արգենտինայի հավաքականի և Լոնդոնի «Տոտենհեմի» կենտրոնական պաշտպան Քրիստիան Ռոմերոն կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում։ Այս մասին հաղորդվում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ 26-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալը»: Նշվում է, որ «Սերուցքայինները» կարող են Ռոմերոյին ձեռք բերել հաջորդ ամառ: Արգենտինացու տրանսֆերի համար «Արքայական» ակումբը կարող է առաջարկել 65 միլիոն եվրո։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ «Տոտենհեմը» պատրաստ կլինի բաժանվել արգենտինացի ֆուտբոլիստից միայն այն դեպքում, եթե նրա դիմաց առաջարկվի 175 միլիոն եվրո:
Ռոմերոյի և «Տոտենհեմի» միջև գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը 5 հանդիպում է անցկացրել և դարձել 1 գոլի հեղինակ։