Վինիսիուս Ժունիորը կդառնա «Ոսկե գնդակի» դափնեկիր: Այս մասին վստահեցնում է Marca-ն։
Ինչպես հայտնում է Marca-ն, բրազիլացին արդեն գիտի, որ հոկտեմբերի 28-ին Փարիզի «Շատլե» թատրոնում կայանալիք արարողության ընթացքում կստանա France Football-ի մրցանակը:
Անցած մրցաշրջանում Վինիսիուսը «Ռեալի» հետ հաղթել է Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում և Իսպանիայի Սուպերգավաթում: 49 խաղում նա կատարել է 13 գոլային փոխանցում, խփել 26 գոլ, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի եզրափակչում և երեք գոլ՝ Սուպերգավաթի եզրափակչում «Բարսելոնայի» դեմ:
Nike-ը «Ոսկե գնդակի» հանձնվելուց երկու օր հետո Վինիսիուսի համար Մադրիդի Գրան Վիա գլխավոր փողոցում խանութ կբացի: Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստի համար արդեն պատրաստվել են ոսկե խաղակոշիկներ: