Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հաստատել է, որ թիմի ձախ պաշտպան Ֆերլան Մենդին երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ։ Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ ֆրանսիացին կերկարաձգի աշխատանքային պայմանագիրը մինչև 2027 թվականը։ Գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։
«Այստեղ՝ «Ռեալում», մենք հիացած ենք նրանով։ Այո, նա երկարաձգեց պայմանագիրը։
Մենդիի պաշտպանության մակարդակը շատ բարձր է։ Նրա խաղը գնդակո՞վ. այնպես չէ, որ նա այդ առումներով խնդիրներ ունի, բայց ես նրան չեմ խնդրում կատարել մեկ այլ եզրային պաշտպանի աշխատանք: Պետք չէ նրանից շատ հարձակվողական գործողություններ պահանջել։ Ավելի լավ է Մենդին հետ մնա, քանի որ երբեմն նա պետք է պաշտպանի հարձակվողներին»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում AS-ը։