«Մանչեսթեր Սիթիի» հենակետային կիսապաշտպան Ռոդրին բաց կթողնի այս մրցաշրջանի մնացած հատվածը աջ ծնկի խաչաձև կապանների պատռվածքի պատճառով, որը նա ստացել էր Անգլիայի առաջնության 5-րդ տուրի՝ «Արսենալի» հետ հանդիպման ժամանակ (2:2), ինչի պատճառով 21-րդ րոպեին ֆուտբոլիստը ստիպված է եղել լքել խաղադաշտը: Այս մասին հայտնում է ESPN-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ այս վնասվածքի առկայությունը հաստատվել է այսօր՝ սեպտեմբերի 23-ի առավոտյան, իրականացված բժշկական հետազոտություններով։
Այս մրցաշրջանում Ռոդրին բոլոր մրցաշարերում մասնակցել է երեք հանդիպման, որոնցում արդյունավետ չի եղել։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 130 միլիոն եվրո: