Ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն Սամվել Գասպարյանը ֆեյսբուքի իր էջում կատարած գրառմամբ շնորհակալություն է հայտնել աջակցության համար և տեսաուղերձ հրապարակել, որով հայտարարել է կարիերան ավարտելու մասին:
«Բոլորիդ աջակցության կարիքն եմ զգացել միշտ, բոլորիդ ներկայությունը միշտ զգացել եմ իմ կողքին, իմ հաջողությունների և անհաջողությունների ժամանակ։ Պահը հասունացել է, որ պետք է բոլորիդ ասեմ, որ ինչքան էլ իմ համար դժվար է, ես որոշել եմ ավարտել սպորտային կարիերան։
Իմ ապրումները և նպատակները միշտ կապված են եղել սպորտի հետ, ես ինձ տեսնում են նաև սպորտից հետո սպորտի կողքին, որովհետև իմ կյանքն է սպորտ, իմ կյանքն է սպորտային, և ես միշտ կաշխատեմ լինել սպորտի կողքին կանգնած»,- ասել է ծանրորդը։
Սպորտային կարիերան ավարտելու որոշման պատճառը ծանրորդի ծնկների վնասվածքներն են: