«Բարսելոնայի» նախկին դարպասապահ Կլաուդիո Բրավոն, որը գրեթե մեկ ամիս առաջ էր հայտարարել կարիերան ավարտելու մասին, հայտնել է ֆուտբոլ վերադառնալու պատրաստակամության մասին։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Եթե «Բարսելոնան» ինձ ցանկանա, ես պատրաստ կլինեմ վերադառնալ այնտեղ։ Նրանք գիտեն, թե որտեղ է պետք ինձ փնտրել»,- Բրավոյի խոսքերն է մեջբերում Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Կապտանռնագույնների» հիմնական դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը կիրակի օրը «Վիլյառեալի» դեմ խաղում (1։5) պատռել է ծնկի խաչաձև կապանները և շարիքց դուրս մնացել առնվազն կես տարով։
Հիշեցնենք, որ 41-ամյա Բրավոն 2014-ից 2017 թվականներին 3 մրցաշրջան անցկացրել է «Բարսելոնայում»։