Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին խոսել է հարձակվող Կիլիան Մբապեի՝ ՊՍԺ-ից Մադրիդի «Ռեալ» տեղափոխության մասին։
«Մբապեն 7 տարի տվեց փարիզյան ակումբին, մի մոռացեք դրա մասին։ Կիլիանը մեզ անմոռանալի հույզեր պարգեց: Ես հասկանում եմ նրա ընտրությունը, բայց ինձ համար դժվար է հստակ հասկանալ, թե ինչպես դա տեղի ունեցավ: Բայց դա նրա իրավունքն է»,- Սարկոզիի խոսքերն է փոխանցում Le Parisien-ը։
Մբապեն «Արքայական» ակումբին միացել է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ 25-ամյա հարձակվողը 5 տարվա պայմանագիր է կնքել «Սերուցքայինների» հետ։ Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Կիլիանը մասնակցել է 6 հանդիպման՝ դառնալով 4 գոլի հեղինակ։