«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը կարող է բացակայել 7-ից 9 ամիս՝ Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի «Վիլյառեալի» հետ խաղում (5:1) ստացած վնասվածքի պատճառով։ Այս մասին իր սոցիալական էջերում հայտնել է լրագրող Խավի Միգելը։
Գերմանացի դարպասապահը աջ ոտքի ծնկի հետ կապված վնասվածքի պատճառով ստիպված է եղել լքել խաղադաշտը։ Վերջինիս փոխարինել է Ինյակի Պենյան։
Տեր Շտեգենին դաշտից դուրս են բերել պատգարակի միջոցով։