Իսպանիայի 2024/25թթ․ առաջնության 6-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» 4։1 հաշվով հաղթել է «Էսպանյոլին»։ Խաղից հետո իր կարծիքն է հայտնել «արքայական ակումբի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին։
«Խոսել եմ ֆուտբոլիստների հետ՝ առաջին խաղակեսում գոլ չխփելու հետ կապված։ Մենք կուղղենք դա։ Ինչ վերաբերում է Էնդրիկին, ես անազնիվ չեմ նրա նկատմամբ։ Թիմում կա Մբապե, Ռոդրիգո և Վինիսիուս։ Նա պետք է համբերատար լինի։ Էնդրիկը շատ լավ ֆուտբոլիստ է։
Կարվախալը վնասվածք է ստացել, բայց այն լուրջ չէ։ Բելինգեմի մոտ ուսի հետ կապված խնդիրներ եղան, որոնք արդեն լուծված են։ Թվում է, թե անհանգստանալու ոչինչ չկա։ Նա ելույթ էր ունենում հատուկ պաշտպանությամբ, սակայն գրեթե մեկ ամիս եղել է առանց դրա»,- իտալացի մասնագետի խոսքն է մեջբերում Marca-ն։