Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 4-րդ տուրում «Ալ Հիլալը» մրցեց «Ալ Իթիհադի» հետ և հաղթեց 3:1 հաշվով:
Դուբլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Միտրովիչը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Սալեմ Ալ-Դոսարին: Հյուրերի կազմում միակ գոլը խփեց Կարիմ Բենզեման:
Այս խաղից հետո «Ալ Հիլալը» 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Ալ Իթիհադը» 9 միավորով երկրորդն է: