Մադրիդի «Ռեալը» հրապարակել է մեկնարկային կազմն Իսպանիայի առաջնության 6-րդ տուրի՝ «Էսպանյոլի» հետ խաղի համար։ Մադրիդցների վինգեր Վինիսիուս Ժունիորը հանդիպումը կսկսի պահեստայինների նստարանից:
Թիմերը կխաղան Մադրիդի (Իսպանիա) «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
«Ռեալի» կազմը. Կուրտուա, Կարվախալ, Չուամենի, Միլիտաո, Գարսիա, Վալվերդե, Մոդրիչ, Բելինգհեմ, Ռոդրիգո, Գյուլեր, Մբապե:
Պահեստայիններ՝ Լունին, Ֆրան Գոնսալես, Վինիսիուս, Էնդրիկ, Վասկես, Վալյեխո, Ռուդիգեր, Մենդի:
Մադրիդի «Ռեալը» 11 միավորով չորրորդն է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում։ «Էսպանյոլը» յոթ միավորով 11-րդ տեղում է։