«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը խոսել է նախորդ մրցաշրջանում «Բարսելոնայում» հանդես գալու մասին:
«Կարծում եմ, որ այնտեղ հաջող շրջան եմ ունեցել: Ի վերջո, ես հանդես եմ եկել աշխարհի մեծագույն ակումբներից մեկում՝ իրականացնելով մանկությանս երազանքը:
Հնարավոր է՝ ինչ-որ մեկը նայի նախորդ մրցաշրջանին և ասի, որ մենք ոչինչ չենք նվաճել: Սակայն գնահատելով մեր ցուցադրած խաղի մակարդակը, կարող եմ ասել, որ վաստակած 85 միավորը շատ լավ ցուցանիշ է եղել այդ մրցաշրջանում: Հաշվի առնենք նաև այն փաստը, որ չեմպիոնական մրցաշրջանում մենք վաստակել ենք 3 միավոր ավելի:
Խաղացել ենք շատ ուժեղ մրցակցի՝ «Ռեալի» դեմ։ Սա շատ դժվար, բայց միաժամանակ հրաշալի փորձ էր, որի համար ես չեմ ցավում»,- Գյունդողանի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: