Երեկ՝ սեպտեմբերի 20-ին, Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Փյունիկը» Շենգավիթի «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում ընդունել էր ԲԿՄԱ-ին և 4:1 հաշվով վստահ հաղթանակ տարել մրցակցի նկատմամբ:
Հանդիպման ընթացքում տանտերերի դարպասապահ Հենրի Ավագյանը հետ է մղել Նարեկ Հովհաննիսյանի իրացրած 11 մետրանոց հարվածը։
Խաղից հետո դարպասապահը բլից-հարցազրույց է ունեցել ակումբի մամուլի ծառայության հետ:
Այս հաղթանակից հետո «Փյունիկը» իր միավորների թիվը հասցրել է 10-ի և բարձրացրել է մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը: ԲԿՄԱ-ն 4 միավորով 9-րդ տեղում է: