«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի 17-ամյա հարձակվող Լամին Յամալի տատիկը հայտնել է, որ իրենց ընտանիքին սպառնալիքներ են ուղղվում։ Այս մասին գրում է Sport.es-ը։
Յամալի տատիկի վարկածով՝ շատ մարդիկ իրենց նկատմամբ նախանձ են դրսևորում։ Կինը պատմել է, որ անհայտ անձանցից սպառնալիքներ է ստացել։
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանի մեկնարկից մի քանի օր առաջ անհայտ տղամարդիկ դանակով հարվածել էին Յամալի հորը՝ Մունիր Նազրաուիին, ինչի հետևանքով նա տեղափոխվել էր հիվանդանոց։
Ընթացիկ մրցաշրջանում Լամին Յամալը մասնակցել է 6 հանդիպման՝ խփելով չորս գոլ և կատարելով չորս գոլային փոխանցում։
Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 120 միլիոն եվրո։