ՊՍԺ-ն բողոքարկել է Ֆրանսիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլի լիգայի (LFP) իրավաբանական հանձնաժողովի որոշումը, որը պարտավորեցրել է ակումբին վճարել իր նախկին հարձակվող Կիլիան Մբապեին 55 միլիոն եվրո, հայտնում է Le Parisien-ը։
Մբապեն օգոստոսի սկզբին դիմել է LFP՝ պահանջով, որ ՊՍԺ-ն իրեն պետք է վճարի «էթիկական» բոնուսներ և երեք ամսվա աշխատավարձ, ինչն ընդհանուր հաշվով կազմում է 55 միլիոն եվրո։
Ֆրանսիական ակումբի ղեկավարությունը կարծում էր, որ Մբապեի հետ բանավոր համաձայնություն էր ձեռք բերվել այն դեպքում, եթե նա հեռանա ակումբից առանց տրանսֆերային փոխհատուցման։
Ֆուտբոլիստը նշել է, որ այդ բանավոր համաձայնության պայմանները ակումբի կողմից չեն պահպանվել, քանի որ իր խաղաժամանակը զգալիորեն կրճատվել էր, երբ նա հայտարարել էր մրցաշրջանի վերջում հեռանալու մասին։
Ավելի ուշ LFP-ի իրավաբանական հանձնաժողովը որոշել է, որ ՊՍԺ-ն սխալ է վարվել՝ չվճարելով ֆուտբոլիստին այն բոնուսներն ու աշխատավարձը, որոնք նախատեսված էին աշխատանքային պայմանագրի փոփոխությամբ։
— ՊՍԺ-ն բողոքարկել է LFP-ի հանձնաժողովի եզրակացությունը, չնայած դրա սահմանափակ ուժին։ ՊՍԺ-ի դիրքորոշումը ոչ միայն հիմնավորված իրավական դիրք է, այլև հարց է, որը վերաբերում է բարի կամքին, ազնվությանը, արժեքների պահպանմանը և ակումբի ու նրա երկրպագուների նկատմամբ հարգանքին, ինչը կարևոր է ցանկացած ֆուտբոլիստից։
Հաշվի առնելով LFP-ի իրավաբանական հանձնաժողովի սահմանափակ իրավասությունները՝ այս հարցով ամբողջական որոշում կայացնելու համար, այժմ գործը պետք է քննվի այլ դատարանում, որտեղ ՊՍԺ-ն պատրաստ կլինի ներկայացնել բոլոր փաստերը առաջիկա ամիսներին և տարիներին, — հաղորդում է ակումբի խոսքը Le Parisien-ը։
Մբապեն Մադրիդի «Ռեալ» էր տեղափոխվել ազատ գործակալի կարգավիճակով: