Ւսպանական Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը մեկնաբանել է «Բարսելոնայի» շուրջ պտտվող կոռուպցիոն սկանդալը, որում կատալոնական ակումբին կասկածում են մրցավարներին կաշառելու մեջ:
«Մենք բողոք ենք ներկայացրել դատախազություն, քանի որ այս հարցերը պետք է արագորեն հստակեցվեն: «Բարսելոնան» հայտարարում է, թե վճարել է Նեգրեյրեին՝ զեկույցների համար, բայց ես կարծում եմ, որ դա այդքան էլ այդպես չէ։
Ըստ իս՝ «Բարսելոնան» վճարել է նրան՝ հավատալով, որ նա կկարողանա ազդել մրցավարների նշանակումների վրա: Սա մարզական կոռուպցիա է, բայց ոչ մրցավարներին կաշառելու մակարդակի:
Ակնհայտ է, որ «Բարսելոնան» կպատժվի, բայց ոչ այնքան խիստ, որքան գրում են Մադրիդում», — ասել է Տեբասը The Wild Project փոդքաստի ժամանակ։
«Կապտանռնագույնները» 2001-ից 2018թթ․ ընկած ժամանակահատվածում շուրջ 7 մլն եվրոյի չափով գումար են վճարել Մրցավարների տեխնիկական կոմիտեին՝ խորհրդատվությունների համար: 2023 թվականի սեպտեմբերին դատարանը վճիռ է կայացրել և հանցագործություն անվանել տվյալ գործողությունը: