Խորվաթական «Հայդուկի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն որոշել է անակնկալ մատուցել իր ֆուտբոլիստներին և անձնակազմին։
Ինչպես հայտնում է 24Sata-ն, իտալացին բոլորի համար գնել է նոր iPhone 16։ Ըստ աղբյուրի՝ պատվիրվել է մոտավորապես 30-ից 35 սմարթֆոն։ Գատուզոն վճարել է մոտ 40 հազար եվրոյի չափով գումար։
Անցած ուրբաթ «Հայդուկը» հաղթել է Զագրեբի «Դինամոյին» հյուրընկալվելիս, ինչի արթիվ էլ իտալացի մասնագետը այս կերպ հայտնել է իր երախտագիտությունը։ Գատուզոյի թիմը հաղթեց 1։0 հաշվով, գոլը խփեց Մարկո Լիվայան։ Հիշեցնենք, որ Ջենարո Գատուզոն «Հայդուկը» գլխավորել է այս ամառ։