Մոլդովայում ընթացող ՈՒԵՖԱ Զարգացման մրցաշարի վերջին տուրում Հայաստանի Մ-15 հավաքականը սեպտեմբերի 20-ին խաղաց Անդորրայի Մ-15 ընտրանու հետ: Մեր տղաները հաղթեցին մրցակցին 2:0 հաշվով: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։
Մեր ընտրանու կազմում գոլի հեղինակներ դարձան Բենյամին Բեգլարյանը և Էրիկ Վուվունիկյան՝ համապատասխանաբար 23-րդ և 33-րդ րոպեներին։