«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Անսու Ֆատին հունվարյան տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է փոխել ակումբային գրանցումը։ Այս մասին հաղորդվում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ «Կապտանռնագույնները» դիտարկում են 21-ամյա ֆուտբոլիստին վարձավճարով որևէ թիմ ուղարկելու տարբերակը: Իսպանացու նոր ակումբը կարող է լինել «Սևիլյան»: Անդալուզցիները պատրաստվում են վարձակալել Անսուին մինչև մրցաշրջանի ավարտը՝ գնելու հնարավորությամբ։
Հարձակվողի պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 25 միլիոն եվրո։ Ֆաթին նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես է եկել «Բրայթոնում»: Պրեմիեր լիգայում նա անցկացրել է 19 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ։