Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կարծում է, որ Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափը ստիպելու է թիմերին ավելի հաճախ պայքարել հաղթանակի համար։
Նոր կանոնակարգի համաձայն՝ ընդհանուր փուլի ութ լավագույն թիմերը ավտոմատ կերպով կանցնեն 1/8 եզրափակիչ, իսկ 9-ից 24-րդ տեղերը զբաղեցրած թիմերը կպայքարեն մնացած ուղեգրերի համար:
«Այս ձևաչափը ստիպում է մեզ մտածել միայն հաղթանակի մասին։ Նախկինում կարելի էր մի քանի անգամ ոչ-ոքի խաղալ, բայց հիմա անհրաժեշտ է հաղթել։
Նոր ձևաչափը մեզանից պահանջում է դուրս գալ և հաղթել։ Նրանք, ովքեր ավելի շատ հաղթեն, կլինեն լավագույն ությակում», — Սիմեոնեի խոսքերը մեջբերում է Diario AS-ը։