«Ռեալ Մադրիդի» մամուլի ծառայության ներկայացուցիչ Յոն Անդեր Մունդուատեն խոսել է թիմի կիսապաշտպան Արսեն Զախարյանի վերականգման մասին: 21-ամյա ֆուտբոլիստը վիրահատության էր ենթարկվել օգոստոսին:
«Արսենը դեռ չի սկսել մարզվել թիմի հետ: Նա շարունակում է աշխատել անհատական ծրագրով: Մի քանի օրից նա առաջին անգամ դուրս կգա խաղադաշտ և ինքնուրույն կմարզվի արդեն խոտածածկի վրա»,- Մունդուատեի խոսքն է մեջբերում Sport24-ի թղթակիցը:
Նախորդ մրցաշրջանում Զախարյանը մասնակցել է Լա Լիգայի 29 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: