Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է ֆուտբոլիստների հնարավոր գործադուլի մասին՝ ծանրաբեռնված խաղային օրացույցի պատճառով:
«Ֆուտբոլիստները գործադո՞ւլ կկազմակերպեն։ Դա բարդ է։ Չեմ կարծում, որ խնդիրը խաղերի քանակի մեջ է։ Խնդիրն այն է, թե որքան ժամանակ է անցնում մեկ մրցաշրջանի ավարտից մինչև մյուսի մեկնարկը։
Նրանք, ովքեր Կոպա Ամերիկայում կամ Եվրոյում հեռու են գնացել, ընդամենը երեք շաբաթ արձակուրդ են ունեցել։ Դա անհնար է։ NBA-ում դու հանգստանում ես չորս ամիս», — Կուրտուայի խոսքերը մեջբերում է Madrid Universal-ը:
Ավելի վաղ Բելգիայի հավաքականի դարպասապահը աջակցել էր «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիի խոսքերին, ով հայտարարել էր, որ ֆուտբոլիստները կարող են գործադուլ հայտարարել ծանրաբեռնված օրացույցի պատճառով։