Մադրիդի «Ռեալը» համարվում է Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցի հետ պայմանագիր ստորագրելու հիմնական ֆավորիտը, այս մասին տեղեկացնում է Bild-ը:
Ըստ աղբյուրի՝ գործարքը կարող է կատարվել 2025 թվականին: Մադրիդյան ակումբը ֆուտբոլիստի համար կվճարի 150 մլն եվրո: «Սերուցքայինները» այս հարցում առաջ են անցել «Բավարիայից» և «Մանչեսթեր Սիթիից»:
Գերմանացու գործող պայմանագրի ժամկետը «Բայերի» հետ լրանում է 2027 թվականին: Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 130 մլն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը դարձել է 5 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: