Լա լիգայի նախագահ Խավիեր Տեբասը պատասխանել է Իսպանիայի առաջնության բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստի մասին հարցին։
Ըստ առաջնության ղեկավարի՝ Լա Լիգայի բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը «Բարսելոնայի» նախկին արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին է։
«Լավագույն խաղացողը, որը երբևէ խաղացել է Լա Լիգայում Լեո Մեսսին է։ Պատմության լավագույն խաղացողը ևս Լեո Մեսսին է»,- Խավիեր Տեբասի խոսքերն է մեջբերում BarcaTimes-ը։
Լիոնել Մեսսին Լա Լիգայում խաղացել է 2004-2021 թվականներին «Բարսելոնայի» կազմում անցկացրած 520 խաղում դարձել է 474 գոլի և 192 գոլային փոխանցման հեղինակ։