Այսօր Հայաստանի Պրեմիեր լիգայի 7-րդ տուրի շրջանակում կայացավ «Ալաշկերտ»-«Գանձասար» հանդիպումը։
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 2-2 հաշվով։
Տանտերերի կազմում աչքի ընկան Էմբալոն և Ավետիսյանը, իսկ կապանյան թիմի կազմում՝ Քոչարյանն ու Օպոկուն։
Այս խաղից հետո «Ալաշկերտը» 5 միավորով 8-րդն է մրցաշարային աղյուսակում։ «Գանձասարն» առաջին միավորը վաստակեց այս մրցաշրջանում և 1 միավորով 10-րդն է։