«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆրանսիացի հարձակվող ԱՆտոնի Մարսիալը կարիերան կշարունակի հունական ԱԵԿ-ում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Աթենքը ներկայացնող ակումբը ֆրանսիացուն տարեկան կվճարի 3,5 միլիոն եվրո՝ ներառյալ բոնուսները։ Նշվում է, որ սա ակումբի պատմության մեջ ամենախոշոր գործարքն է։
Անցած մրցաշրջանում 28-ամյա խաղացողը «Կարմիր սատանաների» կազմում մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ «Նոան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլում՝ դիամկայության երկու խաղերի արդյունքում ընդհանուր 3։2 հաշվով առավելության հասավ ԱԵԿ-ի նկատմամբ։