Իսպանիայի Գերագույն դատարանի պատվավոր դատավորը արտահայտվել է «Ռեալ» ակումբի պետական ֆինանսավորման վերաբերյալ:
Խոսե Անտոնիո Մարտին Պալին կարծում է, որ ակումբը չի պահպանում ֆինանսական արդար խաղի կանոնները և կարող է բախվել ՈւԵՖԱ-ի հետ:
«Ռեալը» ստանում է դոպինգ պետական փողերի տեսքով։ Դա կապված է ավտոկայանատեղիների և մի գործունեության հետ, որը ֆուտբոլային կամ սպորտային չէ։ Միգուցե խնդիրներ լինեն ՈւԵՖԱ-ի հետ»,- ասել է 88-ամյա իրավաբանը:
Նա «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտից հնչող աղմուկն անվանել է որպես հանցագործություն շրջակա միջավայրի դեմ։ Ըստ նրա, տեխնիկապես հնարավոր չէ ապահովել մարզադաշտի ձայնամեկուսացումը։
Հաղորդվում է, որ «Ռեալի» դուստր ընկերությունը՝ Real Madrid Estadio-ն, պայմանագիր է կնքել մադրիդյան թիմի տնային մարզադաշտի հետ կապված ստորգետնյա ավտոկայանատեղիների կառավարման վերաբերյալ։ Պլանավորվում է դրանց կառուցման մեջ ներդնել 6 միլիոն եվրո (մի մասի ֆինանսավորումը կարող է իրականացվել քաղաքապետարանի կողմից), այնուհետև 40 տարով վարձակալությամբ հանձնել ընկերությանը, որի կանխատեսվող շահույթը կարող է գերազանցել 500 միլիոն եվրոն այդ ժամանակահատվածում։