Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն մեկնաբանել է գերմանական «Շտուտգարտի» նկատմամբ տարած հաղթանակը ՈւԵՖԱ Չեմպիոնների լիգայի խաղարկության առաջին խաղում (3:1):
«Շտուտգարտը» լավ էր խաղում, և երբեմն բարդ էր նույնիսկ նրանցից գնդակը խլել: Երկրորդ խաղակեսում մենք լավ հանդես եկանք և արագ գոլ խփեցինք: Մենք հաղթահարեցինք խոչընդոտները մեր երկրպագուների աջակցությամբ: Ես կարող եմ ավելին անել յուրաքանչյուր խաղում: Այստեղ ինձ ավելի լավ եմ զգում և շատ երջանիկ եմ»,- մեջբերում է Մբապեին Movistar-ը:
Կիլիան Մբապեն «Ռեալին» է միացել ամռանն ազատ խաղացողի կարգավիճակով: Ֆրանսիացին մասնակցել է յոթ խաղի և դարձել հինգ գոլի հեղինակ:
25-ամյա հարձակվողի պայմանագիրը նախատեսված է մինչև 2029թ. ամառ: Transfermarkt պորտալի տվյալներով՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 180 միլիոն եվրո: