Մյունխենի «Բավարիան» նոր դարպասապահ է փնտրում, որը ապագայում կկարողանա ըստ արժանվույն փոխարինել Մանուել Նոյերին, հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ Գերմանիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը գտնվում է գերմանական գրանդի ուշադրության կենտրոնում։
Նշվում է, որ «Կապտանռնագույնները» կարող են մտածել 32-ամյա ֆուտբոլիստին վաճառելու մասին՝ նրա բարձր աշխատավարձի պատճառով:
Տեր Շտեգենի գործող պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը, իսկ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 28 միլիոն եվրո։