Մադրիդի «Ռեալի» անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը անդրադարձել է իր ակումբակիցներ Կիլիան Մբապեի , Ռոդրիգո Գոեսի և Վինիսիուս Ժունիորի հետ բարդ հարաբերությունների մասին լուրերը:
«Ես տեսա, որ սոցիալական ցանցերում նրանք փորձում են լարվածություն ստեղծել Մբապեի, Ռոդրիգոյի, Վինիսիուսի և իմ միջև։ Միակ ճշմարտությունն այն է, որ մենք շատ լավ ընկերներ ենք ոչ միայն խաղադաշտում, այլ նաև դրանից դուրս»,- Բելինգհեմի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա խաղացողը մադրիդյան գրանդի կազմում մասնակցել է 3 հանդիպման՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ։Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 180 միլիոն եվրո։