Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Սամի Խեդիրան խոսել է Կարլո Անչելոտիի մարզչական մոտեցման մասին։ Գերմանացին իտալացի մարզչի գլխավորությամբ աշխատել է 2013-2015 թվականներին։
«Երբ ես պատռեցի խաչաձև կապաններս 2013/14 մրցաշրջանում, պարզ չէր, թե արդյոք ժամանակ կունենամ վերականգնվելու աշխարհի առաջնությանը: Անչելոտին ինձ շատ է աջակցել այդ ընթացքում։ Ես ինձ թիմի անբաժան մասն էի զգում: Որպես խաղացող՝ ամեն ինչ կտաս Կարլոյի համար, քանի որ նա քեզ վստահություն և ուժ է տալիս։ Նա խաղացողներ չի մարզում, այլ աշխատում է մարդկանց հետ։ Սա նրա հաղթաթուղթն է»,- Diario AS-ին տված հարցազրույցում ասել է Խեդիրան։
Հիշեցնենք, որ Խեդիրան պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2021 թվականին։