Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գուտին նշել է այն հարձակվողին, ում կցանկանար տեսնել «Արքայական» ակումբում։
«Ես Էրլինգ Հոլանդին կհրավիրեի «Ռեալ»։ Հուսով եմ, որ այս ֆուտբոլիստը կդառնա ակումբի նախագահ Պերեսի հաջորդ թիրախը»,- Գուտիի խոսքերն է փոխանցում Marca պարբերականը։
Հոլանդը ներկայումս հանդիսանում է «Մանչեսթեր Սիթիի» խաղացող: Նա անգլիական ակումբի գույները պաշտպանում է 2022 թվականից։
Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ նորվեգացի ռմբարկուի տրանսֆերային արժեքը կազմում է 180 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա խաղացողը Պրեմիեր լիգայում անցկացրել է 4 հանդիպում՝ դառնալով 9 գոլի հեղինակ։