Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է իր նախկին թիմակից՝ դարպասապահ Կեյլոր Նավասի մասին։
«Երբ տեղափոխվեցի մադրիդյան ակումբ, անմիջապես նկատեցի Նավասի արձագանքը։ Նա զգաց, որ ես ներխուժել եմ իր տարածք»,- բելգիացի դարպասապահի խոսքերն է փոխանցում The Sun-ը:
Կուրտուան «Արքայական» ակումբի շարքերը համալրել է 2018 թվականի օգոստոսին։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականի ամռանը։
Transfermarkt-ը բելգիացու տրանսֆերային արժեքը գնահատում է 28 միլիոն եվրո։