Իսպանիայի առաջնության 5-րդ տուրի տնային խաղում «Ռայո Վալեկանոն» հաղթեց «Օսասունային»՝ 3-1:
Առաջին գոլը հանդիպման 27-րդ րոպեին խփեց հյուրերի հարձակվող Ռաուլ Գարսիա Դե Հարոն։ Երկրորդ խաղակեսի սկզբում Աբդուլ Մումինը հավասարեցրեց հաշիվը, իսկ 66-րդ րոպեին Անդրեյ Ռացուն առաջ մղեց դաշտի տերերին։ Լրացուցիչ ժամանակում Ունայ Լոպեսը մեծացրեց մադրիդցիների առավելությունը:
Տանտերերի կազմում խաղավերջում փոխարինման դուրս եկավ Խամես Ռոդրիգեսը՝ նորամուտը նշելով նոր թիմի կազմում։
«Ռայո Վալեկանոն» վաստակեց 7 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնական։ Նույնքան միավորով «Օսասունան» 11-րդ տեղում է: