«Նոա» ֆուտբոլային ակումբը հաղորդագրություն է տարածել ակումբի ֆեյսբուքյան էջում երեկ կայացած «Արարատի» հետ հանդիպման վերաբերյալ: Հանդիպումն ավարտվել է «Արարատի» հաղթանակով՝ 2-1 հաշվով։
«Անհասկանալի կարմիր քարտ, չեղարկված գոլեր, չնշանակված 11-մետրանոց հարված, դեղին քարտեր։
Սրանք այն հարցեր են, որոնք «Նոա» ֆուտբոլային ակումբը պատրաստվում է բարձրաձայնել Արարատ-Նոա խաղի առնչությամբ։
Ավելին, խաղի 72-րդ րոպեին ՀՖՖ Մրցավարական կոմիտեի անդամ Կամո Մահտեսյանը մարզադաշտում բացականչեց, որ Յան Էտեկիին պետք էր ցույց տալ կարմիր քարտ, ինչը և տեղի ունեցավ րոպեներ անց։ Այս միջադեպով և կողմնակալության առերևույթ փաստով «Նոա» ֆուտբոլային ակումբը պատրաստվում է դիմել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա։
Հանդիպման մրցավարական կազմ՝ Արտեմ Գասպարյան, Արթուր Գդլյան, Արման Հակոբջանյան, Դավիթ Մկրտչյան, Աշոտ Ղալթախչյան, Հրանտ Համբարյան»,- ասված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ։