Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին կիսապաշտպան Դելե Ալին կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում։ Այս մասին հաղորդվում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ 28-ամյա ազատ գործակալի տրանսֆերով հետաքրքրված է «Բետիսը»։ Անդալուզցիները անգլիացուն դիտարկում են որպես վնասվածք ստացած պորտուգալացի Վիլյամ Կարվալյուի փոխարինող։
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում «Բետիսը» մասնակցել է 4 հանդիպման և վաստակած 5 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը։