Լամին Յամալը օր օրի զարգանում է և դառնում է ավելի կարևոր խաղացող «Բարսելոնայի» համար: Կատալոնական ակումբը կարևոր որոշում է կայացրել 17-ամյա պատանու ապագայի վերաբերյալ։
«Կապտանռնագույնները» ցանկանում են նոր ու բարելավված պայմանագրով պարգևատրել տաղանդավոր եզրային հարձակվողին։ Վերջին անգամ Յամալը երկարաձգել է պայմանագրի ժամկետը նախորդ տարվա հոկտեմբերին։
«Բարսելոնան» գիտի, որ այդ ժամանակից ի վեր ֆուտբոլիստի կարգավիճակը զգալիորեն փոխվել է: Ակումբի գաղափարն այն է, որ հաջորդ ամառ, չափահաս դառնալուց հետո, Յամալը նոր պայմանագիր կնքի` մինչև 2030 թվականի ամառ: Նոր պայմանագրով, իհարկե, Յամալի աշխատավարձը զգալիորեն կբարձրանա։
Ընթացիկ մրցաշրջանում Լամինը կատալոնական ակումբի կազմում մասնակցել է 5 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։