Հայաստանի առաջնության 6-րդ տուրի «Արարատի» դեմ խաղում կրած պարտությունից հետո (1:2) «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան խոսել է հանդիպման մասին։
«Ամեն դեպքում խաղի ժամանակ եղան որոշ իրավիճակներ, որոնք ես չեմ կարողանում հասկանալ: Օրինակ՝ Արտյոմի հետ կապված դրվագը: Կա՛մ պետք է 11-մետրանոց լիներ, կա՛մ՝ գոլն արձանագրվեր: Եթե հաշվենք, որ խաղացողը դիպավ գնդակին, ուրեմն Միլկովիչը խաղից դուրս վիճակում չէր, այդ դեպքում պետք է գոլն արձանագրվեր, իսկ եթե Արտյոմն էր դիպչել, ուրեմն պետք է 11-մետրանոց նշանակվեր: Պարզից էլ պարզ է: Սա առաջին վիճելի իրավիճակն էր: Երկրորդ խաղակեսում մենք ավելի լավ տեսք ունեինք մինչև մրցավարը նորից փոխեց խաղի ընթացքը:
Երկրորդ դեղին քարտի հետ կապված դրվագը ես չեմ ընդունում: Յանը գնդակով առաջ էր շարժվում և երբ ցանկացավ փոխանցում կատարել՝ մրցակցի խաղացողը ոտքը դրեց Յանի ոտքին … էլ ի՞նչ էր նա ցանկանում: Տղան վազում էր, երբ դու վազում ես, ոտքդ օդի մեջ է, և երբ ներքևում մեկ այլ խաղացողի ոտք է հայտնվում, ինչպե՞ս կարող ես իմանալ այդ մասին: Այդպես դեղին քարտ է ցույց տալիս, ապա նրա երկրորդ սխալն է լինում»,- Մոտայի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ «Նոան» Հայաստանի առաջնության ընթացիկ մրցաշրջանում կրեց իր առաջին պարտությունը, նախորդ երկու խաղերում թիմը տարել էր նույնքան հաղթանակ։