Կիրակի՝ սեպտեմբերի 15-ին, «Բարսելոնան» Լա լիգայի 5-րդ տուրում հաղթել է «Ժիրոնային» (4:1):
Կատալոնացիների կազմում գոլի հեղինակ է դարձել Դանի Օլմոն։ Սա նրա երրորդ գոլն է նոր ակումբի կազմում անցկացրած երեք խաղում:
Օլմոն դարձել է 4-րդ խաղացողը, որը գոլ է խփել «Բարսելոնայի» կազմում Լա Լիգայի իր առաջին երեք խաղերից յուրաքանչյուրում։ Նախկինում դա արել են Խրիստո Ստոյիչկովը, Զլատան Իբրահիմովիչը և Սեսկ Ֆաբրեգասը։