«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու հետ աշխատանքը:
«Լևանդովսկին թիմի համար կարևոր է ոչ միայն խաղադաշտում, այլև հանդերձարանում։ Նա հիանալի խաղացող է, որն ունի շատ մեծ փորձ: Նույնիսկ այս տարիքում նա անհավանական պրոֆեսիոնալ է, և լավ է, որ Ռոբերտը թիմում է»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Barça Universal-ը:
Այս մրցաշրջանում Լևանդովսկին բոլոր մրցաշարերում մասնակցել է հինգ հանդիպման, որոնցում դարձել է չորս գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 15 միլիոն եվրո: