«Լիվերպուլը» շարունակում է փոխարինող փնտրել թիմի հոլանդացի կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկին: Այս մասին հայտնում է CaughtOffside-ը։
33-ամյա հոլանդացու պայմանագրի ժամկետը ավարտվում է մրցաշրջանի վերջում, մեծ հավանականություն կա, որ այն կերկարաձգվի, սակայն «Լիվերպուլում» արդեն մտածում են, թե երկարաժամկետ հեռանկարում ով կարող է փոխարինել իրենց ներկայիս ավագին։
Աղբյուրի տեղեկությոններով՝ թեկնածուներից մեկը «Սևիլիայի» ֆրանսիացի պաշտպան Լոիկ Բադեն է: 24-ամյա ֆրանսիացու պայմանագրով նախատեսված հրաժարագինը կազմում է 50 միլիոն եվրո։
Բադեն երկու գոլ է խփել «Սևիլիայի» կազմում անցկացրած 63 խաղերում։ Transfermarkt-ի համաձայն՝ կենտրոնական պաշտպանի ներկայիս տրանսֆերային արժեքը կազմում է 14 միլիոն եվրո։